Ազատության տանող դարպասներ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՏԱՆՈՂ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ
ԱԲԴՈՒԼ-ԲԱՀԱ
«Ազատության տանող դարպասները» գիրքը նորագույն պատմության ամենանշանավոր կրոնական գործիչներից մեկի՝ Բահայի հավատքի մարգարեի որդու և Նրա կողմից նշանակված իրավահաջորդի՝ Աբդուլ-Բահայի անկեղծ դիմանկարն է:
Հեղինակ Հովարդ Քոլբի Այվզը մեզ առաջարկում է զարմանալիորեն անկեղծ և սրտաբաց մի պատմություն իր՝որպես ունիտար հովվի անձնական հոգևոր որոնումների շարքից, ով փորձում է հասկանալ հոգևորության խնդիրները: Այս ճանապարհորդության ընթացքում նա հայտնաբերեց Բահայի հավատքը Աբդուլ-Բահայի 1912թ Հյուսիսային Ամերիկա ժամանելուց անմիջապես առաջ,երբ վերջինս եկել էր Արևմուտքի ժողովրդի հետ կիսելու Իր Հոր ուսմունքներն ու տեսլականը:
Այս գրքում մենք դիտարկում ենք ոչ միայն Հ. Այվզի անձնական մտորումներն ու ներքին պայքարը, այլև մեր առջև բացվում է ականատեսի հետաքրքրաշարժ պատմություն այն մարդու գործերի ու խոսքերի մասին, ում իր Հայր Մարգարեն անվանել է «Աստծո առեղծված», ում բահայիները համարում են Հավատի ուսմունքի կատարյալ օրինակ, ով Օսմանյան կայսրությունում ավելի քան 40 տարվա աքսորից և բանտարկությունից հետո սկսեց անխոնջ ճանապարհորդել՝ խորությամբ և սիրով կիսվելով միասնության ուղերձով և ով հուզեց բոլոր նրանց սրտերը, ում հետ շփվել է:
Գիրքը նախատեսված է լայն լսարանի համար:
Հայաստանի բահայիների համայնք, 2021թ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Գլուխ առաջին
ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ԵՏ: ՀՈԳևՈՐ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ: ՎԵՐԱԾՆՎՈՂ ՀՈՒՅՍ: ՈՍԿԵ ԼՌՈՒԹՅՈՒՆ
Գլուխ երկրորդ
ՀԱՅԱՑՔ, ՈՐԸ ՓՐԿԵՑ ԱՇԽԱՐՀԸ: ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ: ՀԱՎԱՏԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀՄՈՒՏ ԵՂԱՆԱԿ
Գլուխ երրորդ
ԻՐԱԿԱՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ: ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ: ԱԲԴՈՒԼ-ԲԱՀԱՅԻ ՍԵՂԱՆԸ: ՄԵԾԱԳՈՒՅՆ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ: «ԱՐԴՅՈՔ ԴՈՒ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ ՉԿԱՌՉԵԼ ՆՅՈՒԹԱԿԱՆԻՑ»
Գլուխ չորրորդ
ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ: ԲԱՈՒԵՐԻԻ ՄԱՆՉԵՐԸ: ՍԵՎ ՎԱՐԴԸ ԵՎ ՍԵՎ ՔԱՂՑՐԵՂԵՆԸ
Գլուխ հինգերորդ
ՏԵՐԵՎ՝ ԱՍՏԾՈ ԿԱՄՔԻ ՔԱՄՈՒ ՎՐԱ: «ԻՄ ԳԱՀՆ ԻՄ ԽՍԻՐՆ Է»: ՅՈԹ ՀՈՎԻՏՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄԸ: ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻ ՈՒԺԸ
Գլուխ վեցերորդ
ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԷՈՒԹՅՈՒՆԸ: ԿԱՐՈՂ ԵՍ ԱՐԴՅՈՔ ԾԱՌԱՅԵԼ ՆՐԱՆ ԳՈՆԵ ՄԵԿ ԱԳԱՄ: ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՈԳԵՇՆՉՈՂ ՃՇՄԱՐԻՏ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ: «Օ,ԵԹԵ ՄԻԱՅՆ ԴՈՒ ՏԵՍՆԵԻՐ ՆՐԱՆ»
Գլուխ յոթերորդ
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՀԱՈՒԼԼԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ: ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿԱՊԵՐ: ՀԱՐՍԱՆԻՔ: ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ: ԲԱՀԱՈՒԼԼԱՅԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ: ՍԻՐՈ ՉՈՐՍ ՏԵՍԱԿՆԵՐԸ: ՆՈՐ ՕՐՎԱ ԵՐԵԽԱՆԵՐԸ
Գլուխ ութերորդ
ԴՈՒԲԼԻՆՈՒՄ (ՆՅՈԻ ՀԱՄՊՇԱՅՐ) ԱԲԴՈՒԼ-ԲԱՀԱՅԻ ՀԵՏ: «ԱՄԵՆԱԿԱՏԱՐՅԱԼ ՋԵՆԹԼՄԵՆԸ,ՈՒՄ ԵՍ ԵՐԲԵՎԷ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՄ»: ԳԵՐԱԶԱՆՑ ՈՒՍՈՒՑԻՉ: ՀՈԳԵՎՈՐ ՄԱՐՏԻԿ: ԱՌԱԿ: «ԴՈՒ ՊԵՏՔ Է ՑՈՒՅՑ ՏԱՍ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ »: ԸՆԾԱ: ԱՌԱՋԻՆ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ
Գլուխ իններորդ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԹՈՒՂԻ: ՈԳՈՒ ՈՒԺԸ: ԻՐԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ: ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Գլուխ տասներորդ
ԵԼՈՒՅԹ «ԳՐԵԻԹ ՆՈՐԶԵՐՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ: ԲԱՀԱՈՒԼԼԱՅԻ ՏԻԵԶԵՐՔԸ: ՄԱՐԴՈՒ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ: ԻՆՔՆԱԶՈՀՈՒԹՅԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ
Գլուխ տասնմեկերորդ
ԿՅԱՆՔԻ ՈՒՂՂՈՐԴՈՒՄԸ: Ի՞ՆՉ Է ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ: ԱՍՏԾՈ ՍԻՐՈ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Գլուխ տասներկուերորդ
ԿՏԱԿԻ ԿԵՆՏՐՈՆԸ: ՆՈՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԸ: ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ: ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՎՐԱ
Գլուխ տասներեքերորդ
ՈՐՈՇ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ: ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵԶՈՒԹՅՈՒՆԸ: ԻՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Գլուխ տասնչորսերորդ
ՄԵԿՆՈՒՄ: ԱԲԴՈՒԼ-ԲԱՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐՆ ԱՄՆ-ՈՒՄ: ՈՒՍՄՈՒՆՔԻ ՅՈԹ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՆՈՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գլուխ տասնհինգերորդ
ՊՏՈՒՂՆԵՐԻՑ ՃԱՆԱՉԵՔ ՆՐԱՆՑ: ՉՈՐՍ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՆԵՐԸ
Գլուխ տասնվեցերորդ
ԱՄՓՈՓՈՒՄ
Նվիրվում է Աբդուլ-Բահայի թոռանը՝ Շողի Էֆֆենդուն, ով Նրա կողմից նշանակվել է Բահայի հավատքի Պահապան:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Խնդրում եմ Քեզ,ո՛վ Գոյի Տիրակալ և Արարչության Արքա,Քո Հայտնության և Իմաստության անմահական ջրով գոյության պղինձը վերածիր ոսկու, այնուհետև հայտնիր այն մարդկանց համընդգրկուն Գրքում, որը կհարստացնի Նրանց Քո Գանձերով: Բահաուլլա
Այդ ի՞նչ գաղտնիք է թաքնված մարդկային կյանքի մեջ, որն օժտում է մարդկանց ու իրադարձություններին վերափոխվելու և փոխակերպվելու ուժով: Որքան դժվար է նրա համար, ով երբեք չի տեսել սերմը և ոչինչ չի լսել նրա մեջ թաքնված կյանքի մասին հավատալ, որ սառը հողը, տաք արևը, հորդառատ անձրևները և այգեպանի խնամքն անհրաժեշտ են, որպեսզի սերմերը հրաշքով վերափոխվեն բույսերի, բացվող ծաղկի գեղեցկությանը, վարդի արբեցնող բույրին:
Եվ ով կարող է հասկանալ, թե ինչու է պատահաբար կարդացված գիրքը, ընկերոջ ընկերակցությունը կամ անծանոթի հետ հանդիպումը հաճախ փոխում իրադարձությունների բնականոն ընթացքը, այդքան խորը ազդում կյանքի նկատմամբ մեր վերաբերմունքի վրա և շատ հաճախ այնպիսի ազդեցություն ունենում մարդու ներքին էության և գործողության դրդապատճառների վրա, որ կյանքն այլևս երբեք չի կարող առաջվանը լինել:
Ասես ինչ որ զորեղ Լյութեր Բերբանք (1), այս թվացյալ պատահական իրադարձության հրամանով, մեր գոյության վայրի խնձորին Գիտելիքի Ծառի շիվ է պատվաստել կամ թե մարդկային մտքերի անապատի տատասկոտ թփին՝ դրախտային վարդ:
Փիլիսոփայական սխոլաստիկան այս մեծագույն առեղծվածների վերաբերյալ գոհացուցիչ բացատրություն չի տալիս: Մենք գիտենք միայն այն, որ մեզնից յուրաքանչյուրն ունի նման փորձ: Իրականում, ամբողջ պոեզիան առաջնորդվում է կատալիզատորի այս էֆեկտը նկարագրելու ցանկությամբ: Բոլոր փիլիսոփայությունների հիմքում ընկած է այն բացատրելու ապարդյուն փորձը, չնայած հենց այս գործողությունն է դառնում մարդու կյանքի և բնավորության փոփոխությունների պատճառը: Ողջ պատմությունը որպես այս ամենի ապացույց է ծառայում, իսկ յուրաքանչյուր սուրբ՝ ակներև հաստատում:
Ընթերցողներին առաջարկելով այսպիսի մի փորձի ոչ կատարյալ շարադրանքը, ես առաջնորդվում եմ միայն այն արդարացմամբ, որ այն համապարփակ է,համընդգրկուն և վեհ: Նրա յուրահատկությունը ոչ թե Նրա ինքնատիպության մեջ է, քանի որ իրականում դա տեղի է ունենում մարդու՝ մեկ այլ մարդու հետ յուրաքանչյուր փոխազդեցության ժամանակ, այլ նրանում է, որ այն գերազանցում է մնացած բոլոր վերափոխիչ փոխազդեցությունները: Այն նման է կավի սառը կտորին և գալվանական մարտկոցին դիպչելու տարբերությանը, կամ անուղղելի հանցագործի ու Աբրահամ Լինքոլնի միջև հանդիպմանը:
Նրանց, ովքեր հանդիպել էին Աբդուլ-Բահայի հետ 1912 թ-ի ամռանը, այս երկրում նրա ութամսյա այցի ժամանակ,այսպիսի համեմատությունները չափազանց անօրինական կթվան: Քիչ չէին մարդիկ, որոնց համար այս հանդիպումը նշանակում էր միայն շփում արժանապատվության, գեղեցկության, իմաստության և անշահախնդրության կենդանի մարմնավորման հետ, որի շնորհիվ նրանց համար ճանապարհ բացվեց դեպի ավելի վսեմ մտածելակերպ և ապրելակերպ, սակայն հարյուրավոր այլոց համար այն դարպաս դարձավ դեպի աներևակայելի աշխարհներ, դեպի նոր, անսահման և հավերժական կյանք: