Բահայի աղոթքներ

Օրհնյալ է վայրը և տունը,
և տեղը, և քաղաքը,
և սիրտը, և լեռը,
և ապաստանը,
և քարանձավը,
և հովիտը, և հողը,
և ծովը, և կղզին,
և մարգագետինը,
որտեղ հիշատակել են
Աստծուն ու Նրան գովաբանել:
Բահաուլլա

Երգիր, ով Իմ ծառա, Աստծուց քո ստացած բանաստեղծությունները,
ինչպես դրանք երգում են նրանք, ովքեր մոտ են Նրան,
որպեսզի Քո մեղեդիների քաղցրությունը բորբոքի քո հոգին և
հրապուրի բոլոր մարդկանց սրտերը:
Ով էլ իր պատերի անդորրության մեջ կարդա Աստծու
հայտնած բանաստեղծությունները, Ամենապահի
ավետաբեր-հրեշտակներն ամենուր կտարածեն Նրա շուրթերով
ասված բառերի բուրմունքները և կստիպեն յուրաքանչյուր
առաքինի մարդու սիրտը թփրտալ:
Թող սկզբից նրան տեսանելի չլինի այդ բառերի
ազդեցությունը, բայց նրան տրված վերին օգնությամբ ժամանակին
դրանք կարձագանքվեն նրա հոգում:
Սրանով բացահայտվում են Աստծու Հայտնության գաղտնիքները
Նրա կամքով, Ով ուժի և իմաստունության Աղբյուր է:
Բահաուլլա

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղոթքների հատվածավորումը կամայական է, կազմված է աղոթքների ավելի հարմար փնտրման համար և իրենից չի ներկայացնում
Սուրբ Գրքերի մասեր

ՊԱՐՏԱԴԻՐ ԱՂՈՔՆԵՐ

•ՀԱՄԱՌՈՏ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՂՈԹՔ

•ՄԻՋԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՂՈԹՔ

•ԸՆԴԱՐՁԱԿ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՂՈԹՔ

ՊԱՐՏԱԴԻՐ ԱՂՈԹՔՆԵՐԻ ԿԱՐԴԱԼՈՒՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ «ՔԻԹԱԲ-Ի ԱՂԴԱՍ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՈՒ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԻՑ ՈՒ ԺՈՂՈՎԱԾՈՒԻՑ ՎԵՐՑՎԱԾ ՔԱՂՎԱԾՔՆԵՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՂՈԹՔՆԵՐ

•ԵՐԵԿՈ ՈՒ ԳԻՇԵՐ

•ԱՍՏԾՈՒ ԳՈՐԾԻ ԱՋԵՐ

•ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ

•ՀՈԳԵՎՈՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ

•ՀՈԳԵՎՈՐ ԺՈՂՈՎՆԵՐ

•ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

•ԱՊԱՔԻՆՈՒՄ

•ԸՆԴԱՐՁԱԿ ԱՊԱՔԻՆՈՂ ԱՂՈԹՔ

•ԱՆՍԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ

•ԱԶԱՏՈՒՄ ԱՇԽԱՐՀԻԿԻՑ

•ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԺՎԱՐ ՐՈՊԵԻՆ

•ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

•ՆԵՐՈՒՄ

•ՈՒՍՄՈՒՆՔԻ ՏԱՐԱԾՈՒՄ

•ԱՂՈԹՔՆԵՐ ՀԱՎԱՏԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՆԱԽԱՍԱՀՄԱՆՄԱՆ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՆԵՐԻՑ

•ԸՆՏԱՆԻՔ

•ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

•ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

•ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ

•ԺՈՂՈՎՆԵՐ

•ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԿՏԱԿՈՒՄ

•ԱՍՏԾՈՒ ԳՈՐԾԻ ՀԱՂԹԱՆԱԿ

•ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

•ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

•ԱՌԱՎՈՏ

•ԳՈՎՔ ՈՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

•ՀՈՒՔՈՒՔՈՒԼԼԱ

•ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ

•ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՀԱՏՈՒԿ ԱՂՈԹՔՆԵՐ

•ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒն

•ԸՆԴՄԻՋԱՐԿՎԱԾ ՕՐԵՐ

•ՊԱՍ

•ՆՈՎՐՈՒԶ

•ՈՒՂԵՐՁ ԱՀՄԱԴԻՆ

•ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՆԵՐ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

•ՀՐԵ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ

ՀԱՄԱՌՈՏ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՂՈԹՔ

Արտասանվում է օրը մեկ անգամ` կեսօրից մինչև մայրամուտ

Ես վկայում եմ, ո՜վ իմ Աստված, որ դու ստեղծեցիր ինձ Քեզ ճանաչելու և Քեզ պաշտելու համար: Այս ժամին վկայում եմ իմ անզորության և Քո հզորության մասին, իմ նվազության և Քո առատության մասին:

Չկա այլ Աստված Քեզանից բացի` վտանգի մեջ Օգնական, Ինքնագո:
Բահաուլլա

ՄԻՋԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՂՈԹՔ


արտասանվում է ամեն օր` առավոտյան, կեսօրին ու երեկոյան.

Ով ցանկանում է արտասանել այս աղոթքը, թող լվացվի ու լվացվելու ժամանակ թող ասի.

Ամրացրու իմ ձեռքը, ո՜վ իմ Աստված, որպեսզի այն կարողանա բռնել Քո Գիրքն այնքան ամուր, որ աշխարհի բոլոր զորքերն ուժ չունենան դրա վրա: Եվ պաշտպանիր այն ներխուժումից այն ամենի մեջ, ինչը դրան նախատեսված չէ: Դու, հիրավի, Ամենակալ ես, Ամենազոր:

Լվանալով երեսը` թող ասի.

Ես շրջեցի իմ երեսը դեպի Քեզ, ո՜վ իմ Տեր: Լուսավորիր այն Քո դեմքի լույսով: Եվ պաշտպանիր այն ուրիշներին դիմելուց, բացի Քեզանից: Այնուհետև թող ուղղվի ու դեմքը թեքելով դեպի Կիբլա (պաշտամունքի վայր, այսինքն Բահջի, Աքքա)` ասի.

Աստված է վկա, որ չկա այլ Աստված, Իրենից բացի: Նրան են պատկանում Հայտնության ու արարչության արքայությունները: Հիրավի, Նա հայտնեց Նրան, ով Հայտնության Արշալույսն է, Ով զրուցեց Սինայ լեռան վրա, Ում միջոցով փայլատակեց Գերագույն տեսադաշտը և խոսեց Լոտոս Ծառը, որից այն կողմ ճանապարհ չկա և Ում միջոցով հռչակվեց կոչը բոլոր արարածներին երկնքներում ու երկրի վրա. «Անսացե՛ք, Ամենատիրակալը եկավ: Երկիրն ու երկինքը, փառքն ու տիրապետությունը պատկանում են Աստծուն` բոլոր մարդկանց Տիրոջը և Երկնային Գահի ու հովտային երկրի Տիրակալին:»

Այնուհետև թող խոնարհվի` ձեռքերը պահելով ծնկների վրա ու ասի.

Դու բարձրացած ես իմ գովեստից էլ բարձր և ինձանից բացի, ամեն մեկի գովեստից էլ բարձր, իմ նկարագրությունից և երկնքում ու երկրում բոլոր գոյություն ունեցողների նկարագրությունից էլ բարձր:

Այնուհետև կանգնած ու ձեռքերը ափերով դեպի երեսը պահած` թող ասի.

Ո՜վ իմ Աստված, մի զրկիր հույսից նրան, ով աղաչող մատներով բռնվեց Քո ողորմածության և Քո վերին օգնության փեշից, ո՜վ Դու, բոլոր ողորմածություն հայտնողներից Ամենաողորմա՛ծը:

Այնուհետև թող նստի ու ասի.

Վկայում եմ Քո միասնության ու Քո միակության մասին, և որ Դու ես Աստված և չկա այլ Աստված, Քեզանից բացի: Դու, հիրավի, հայտնեցիր Գործը Քո, կատարեցիր Քո Կտակը և լայն բացեցիր Քո բարեհաճության դարպասները բոլոր նրանց համար, ովքեր ապրում են երկնքում ու երկրում: Օրհնությունն ու խաղաղությունը, ողջույնն ու փառքը համակում են Քո սիրեցյալներին, որոնց չեն հեռացրել Քեզանից աշխարհի փոփոխություններն ու անակնկալները և որոնք տվել են ինչ ունեին` հուսալով ձեռք բերել այն, ինչ կա Քեզ հետ: Դու, հիրավի, Հավերժ ներող ես, Ամենաշռայլ:

(Եթե որևէ մեկը ցանկանա ընդարձակ խոսքի փոխարեն արտասանել այսպիսի բառեր. «Աստված է վկա, որ չկա այլ Աստված, Իրենից բացի` Վտանգի մեջ Օգնական, Ինքնագո», ապա դա բավական կլինի: Բավական կլինի նաև, եթե աղոթողը նստած արտասանի այսպիսի բառեր. «Վկայում եմ Քո միասնության և Քո միակության մասին և որ Դու ես Աստված և չկա այլ Աստված, Քեզանից բացի »:)
Բահաուլլա

ԸՆԴԱՐՁԱԿ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՂՈԹՔ

Արտասանվում է օրը մեկ անգամ

Այս աղոթքն արտասանել ցանկացողը թող կանգնի ու դիմի Աստծուն և տեղում կանգնած թող նայի աջ ու ձախ, կարծես թե սպասելով իր Տիրոջ` Ամենաողորմածի, Կարեկցողի ողորմածությանը: Այնուհետև թող ասի.

Ո՜վ Դու, Ով բոլոր անունների Տերն է ու երկնքի Արարիչը: Աղաչում եմ Քեզ Նրանցով, Ովքեր Արշալույսներն են Քո աներևույթ Էության` Ամենավեհ, Ամենափառապանծ, իմ աղոթքը վերածել կրակի, որ կայրի` ինձ Քո գեղեցկությունից բաժանած քողերը և լույսի, որ կբերի ինձ դեպի Քո Ներկայության օվկիանոսը:

Այնուհետև թող Աստծուն, օրհնյալ լինի Նա ու բարձրացված, ուղղված աղոթքով ձեռքերը վեր կարկառի ու ասի.

Ո՜վ Դու, աշխարհի Ցանկություն ու ժողովուրդների Սիրեցյալ: Տեսնու՞մ ես, թե ինչպես եմ ես դիմում Քեզ` մերժելով Քեզանից բացի ուրիշների հանդեպ կապվածությունն ու բռնվելով Քո թելից, որի շարժումը կյանքով կլցնի ամեն ստեղծածը: Ես Քո ծառան եմ, ո՜վ իմ Տեր, և Քո ծառայի որդին: Նայիր, ահա ես կանգնած եմ Քո դեմ` պատրաստ կատարել Քո կամքը և Քո ցանկությունը, չփնտրող այլ բան, բացի Քո օրհնանքից: Աղաչում եմ Քեզ Քո ողորմածության Օվկիանոսով և Քո վերին օգնության Ցերեկային Աստղով. Քո ծառայի հետ վարվիր այնպես, ինչպես կկամենաս ու կցանկանաս: Երդվում եմ Քո զորավորությամբ, որ գերազանցում է անեն մի հիշատակում ու գովք: Այն ամենն, ինչ Դու ես բացահայտել, ցանկալի է իմ սրտին ու սիրված է իմ հոգու կողմից: Ո՜վ Աստված, իմ Աստված: Մի նայիր իմ ապավինություններին ու իմ արարքներին, օ՜, ո՛չ, հետևիր միայն Քո կամքին, որ համակել է երկինքն ու երկիրը: Երդվում եմ Քո մեծագույն Անվամբ, ո՜վ Դու, բոլոր ժողովուրդների Տեր: Ես ցանկացա միայն այն, ինչ ցանկանում ես Դու ու սիրեցի միայն այն, ինչ սիրում ես Դու:

Այնուհետև թող ծնկի իջնի ու ճակատն իջեցնելով հողին` ասի.

Դու բարձրացված ես մյուս բոլորի, բացի Քեզանից, նկարագրություններից է՛լ ավելի բարձր, և ամեն գոյություն ունեցողի, բացի Քեզանից, ըմբռնումից ավելի բարձր:

Այնուհետև թող բարձրանա ու ասի.

Իմ աղոթքը դարձրու, ո՜վ իմ Տեր, կենարար ջրերի աղբյուր, որպեսզի ես ապրեմ դրանով այնքան, որքան կտևի Քո տիրապետությունը և հիշատակեմ Քեզ Քո աշխարհներից ամեն մեկում:

Այնուհետև թող նորից ձեռքերը վեր կարկառի աղոթքում ու ասի.

Ո՜վ Դու, Ում հետ բաժանվելիս հալվեցին սրտերն ու հոգիները և Ում սիրո կրակը բոցավառեց ամբողջ աշխարհը: Աղաչում եմ Քեզ Քո Անվամբ, որով Դու ենթարկեցիր ամբողջ ստեղծածը, չզրկել ինձ այն ամենից, ինչ Դու ունես, ո՜վ Դու, Ով տիրում է բոլոր մարդկանց: Տեսնում ես, ո՜վ իմ Տեր, այս օտարականը շտապում է իր բարձրագույն կացարանը Քո մեծության հովանու տակ ու Քո գթասրտության սահմաններում, այս մեղսագործը ձգտում է դեպի Քո ներողամտության օվկիանոսը, այս նվաստացածը` Քո փառքի արքունիքը, այս չքավորը` Քո հարստության արշալույսը: Քո իշխանության տակ է հրամայել այն, ինչ ցանկանաս: Վկայում եմ` պետք է գովաբանել Քեզ Քո գործերում ու հնազանդվել Քեզ Քո պատվիրաններում, իսկ Քեզ հարկ է ազատ մնալ Քո հրամաններում:

Այնուհետև թող ձեռքերը վեր կարկառի ու երեք անգամ կրկնի Մեծագույն Անունը: Այնուհետև խոնարհվի Աստծու առաջ, օրհնյալ լինի Նա և բարձրացված, ձեռքերը ծնկներին դրած, ու ասի.

Տեսնում ես, ո՜վ իմ Աստված, ինչպես բոցավառվեց հոգիս իմ ամբողջ մարմնում` ձգտելով պաշտել Քեզ և բուռն ցանկանալով հիշատակել Քեզ ու փառաբանել Քեզ, ինչպես վկայում է դա այն մասին, ինչի մասին են վկայել Քո Պատվիրանի Շուրթերը Քո ասույթի արքայությունում ու Քո գիտելիքի երկնքում: Կենալով այս վիճակում` խնդրում եմ Քեզանից, ո՜վ իմ Տեր, այն ամենն, ինչ Դու ունես, որպեսզի ես կարողանամ ցուցաբերել իմ չքավորությունն ու փառաբանել Քո առատությունն ու Քո հարստությունը, կարողանամ ընդունել իմ անզորությունն ու ցուցաբերել Քո ուժն ու Քո զորավորությունը:

Այնուհետև թող բարձրանա, երկու անգամ ձեռքերը կարկառի աղոթքի մեջ ու ասի.

Չկա Աստված, Քեզանից բացի` Ամենազոր, Ամենաառատաձեռն: Չկա Աստված, Քեզանից բացի` Կազմակերպիչ, ինչպես սկզբում, այնպես էլ վերջում: Ո՜վ Աստված, իմ Աստված: Քո ներողամտությունն ինձ քաջալերեց, Քո ողորմածությունն ինձ ուժ տվեց, Քո կոչն ինձ արթնացրեց, Քո բարեհաճությունն ինձ բարձրացրեց ու բերեց Քեզ մոտ: Հակառակ դեպքում ես ինչպե՞ս կհամարձակվեի կանգնել Քո մտերմության քաղաքի դարպասների մոտ կամ դեմքս շրջել դեպի Քո կամքի երկնքներից փայլատակող կրակները: Դու տեսնում ես, ո՜վ իմ Տեր, այս խղճուկ արարածին, որ թակում է Քո բարեհաճության դռներն ու այս անցողիկ հոգին, որ Քո առատության ձեռքերից փնտրում է հավերժ կյանքի գետերը: Դու պետք է տիրես բոլոր ժամանակներում, ո՜վ Դու, Ով բոլոր անունների Տերն է., իսկ ինձ վայել է հնազանդությունն ու կամավոր ենթարկումը Քո կամքին, ո՜վ երկնքների Արարիչ:

Այնուհետև երեք անգամ ձեռքերը վեր կարկառի ու ասի.

Մեծ Աստվածը բարձր է ամեն տեսակի մեծից:

Այնուհետև թող ծնկի իջնի ու ճակատն իջեցնելով հողին` ասի.

Դու չափազանց բարձր ես, որպեսզի Քո մերձավորների գովքը հասնի Քո մերձավորության երկինք ու որպեսզի Քեզ հավատարիմ սրտերի թռչունները բարձրանան դեպի Քո դարպասների դռները: Վկայում եմ, որ Դու օծված ես բոլոր սահմանումներից բարձր ու սուրբ ես բոլոր անուններից բարձր: Չկա Աստված Քեզանից բացի` Ամենաբարձրյալ, Ամենափառապանծ:

Այնուհետև թող նստի ու ասի.

Վկայում եմ այն մասին, ինչի մասին վկայում են անբողջ արարվածն ու Երկնային Բազմություններն ու ամենաբարձրյալ Դրախտի բնակիչներն ու բացի նրանցից, ամենափառապանծ Երկնակամարից հենց իրենք` Մեծության Շուրթերը, որ Դու ես Աստված, որ չկա Աստված, Քեզանից բացի, ու որ Նա, Ով հայտնվել էր, Նվիրական Գաղտնիք է, Թանկարժեք Հավատո Հանգանակ, Ում միջոցով «Եղիր» բառի տառերը միացվեցին ու ամրացվեցին միասին: Վկայում եմ, որ Նա Ինքն է, Ում անունը գրվեց Ամենաբարձրյալի Գրչով ու Ով հիշատակվեց Աստվածային Գրքերում` Երկնային Գահի ու հովտային երկրի Տիրոջ:

Այնուհետև թող վեր կենա ու ասի.

Ո՜վ ամեն գոյի Տեր ու ամեն տեսանելիի ու աներևույթի Տեր: Դու անսում ես իմ արցունքներին ու հառաչանքներին և լսում ես իմ հառաչանքներն ու իմ հեկեկոցներն ու իմ սրտի լացը: Երդվու՛մ եմ Քո զորավորությամբ: Իմ մեղքերը թույլ չեն տալիս մոտենալ Քեզ ու իմ մեղքերն ինձ հեռու են պահում Քո սրբության արքունիքից: Քո սերը, ո՜վ իմ Տեր, հարստացրեց ինձ, իսկ բաժանումը Քեզանից ինձ կործանում է ու հեռացումը Քեզանից ինձ ոչնչացնում է: Աղաչում եմ Քեզ այս անապատում Քո հետքերով ու «Ահա ես: Ահա ես:» բառերով, որ բարբառում էին Քո Ընտրյալներն այս անսահմանության մեջ ու Քո Հայտնության շնչով, ու Քո Գալստյան Արշալույսի նուրբ քամիներով` արա այնպես, որ ես կարողանամ դիտել Քո գեղեցկությունն ու այն ամենն, ինչ կա Քո Գրքում:

Այնուհետև թող երեք անգամ կրկնի Մեծագույն Անունը, խոնարհվի` ձեռքերը դնելով ծնկներին ու ասի.

Փա՛ռք Քեզ, ո՜վ իմ Աստված, քանզի Դու օգնեցիր ինձ հիշատակել ու փառաբանել Քեզ և թույլ տվեցիր ինձ ճանաչել Նրան, Ով Քո նախանշանակների Արշալույսն է ու ստիպեցիր ինձ խոնարհվել Քո Տիրապետության առջև ու հնազանդվել Քո Աստվածայնության առջև ու ընդունել այն, ինչ բարբառեցին Քո Մեծության Շուրթերը:

Այնուհետև թող բարձրանա ու ասի.

Ո՜վ Աստված, իմ Աստված: Իմ մեջքը կռացել է իմ մեղքերի ծանրության տակ ու իմ անհոգությունը ինձ կործանում է: Ամեն անգամ, երբ ես մտածում եմ իմ վատ արարքների ու Քո բարյացակամության մասին, սիրտս հալվում է իմ մեջ ու արյունս եռում է իմ երակներում: Երդվում եմ Քո Գեղեցկությամբ, ո՜վ Դու, աշխարհի Ցանկություն: Ես չեմ համարձակվում դեմքս բարձրացնել դեպի Քեզ ու ամաչում եմ իմ աղոթող ձեռքերը կարկառել դեպի Քո առատության երկնքները: Տեսնում ես, ո՜վ իմ Աստված, թե ինչպես արցունքներս թույլ չեն տալիս հիշատակել Քեզ ու փառաբանել Քո առաքինությունները, ո՜վ Դու, Երկնային Գահի ու հովտային երկրի Տեր: Աղերսում եմ Քեզ Քո Արքայության նախանշանակներով ու Քո տիրապետության խորհուրդներով` Քո սիրեցյալների հետ վարվիր այնպես, ինչպես վայել է Քո Առատությանը, ո՜վ ամեն գոյի Տեր ու ինչպես վայել է Քո ողորմածությանը, ո՜վ տեսանելիի ու աներևույթի Արքա:

Այնուհետև թող երեք անգամ կրկնի Մեծագույն Անունը, ծնկի իջնի ու ճակատը իջեցնելով հողին` ասի.

Գովք Քեզ, ո՜վ մեր Աստված, քանզի Դու ի վերուստ առաքեցիր մեզ այն, ինչ մեզ մերձեցնում է Քեզ ու տալիս է մեզ ամեն բարին, ինչ ի վերուստ առաքված է Քո կողմից Քո Գրվածքներում ու Քո Սուրբ Գրքերում: Պաշտպանիր մեզ, աղաչում ենք Քեզ, ո՜վ մեր Աստված, աննպատակ հերյուրանքների և ունայն երազանքների զորքից: Դու, հիրավի, Զորավոր ես, Ամենագետ:

Այնուհետև թող բարձրացնի գլուխը, նստի ու ասի.

Վկայում եմ, ո՜վ իմ Աստված, այն մասին, ինչը վկայել են Քո Ընտրյալներն ու ընդունում եմ այն, ինչ ընդունված է ամենաբարձրյալ Դրախտի բնակիչների ու նրանց կողմից, ովքեր շրջապատում են Քո զորավոր Գահը: Երկրային ու երկնային Արքայությունները Քո էությունն են, ո՜վ աշխարհների Տեր:
Բահաուլլա

Պարտադիր աղոթքների կարդալուն վերաբերվող «Քիթաբ - ի - Աղդաս օրենքների ու կանոնադրությունների ամփոփումից ու ժողովածուից» վերցված քաղվածքներ

(Քառակուսի փակագծերում կազմողների ծանոթագրություններն են)

Գոյություն ունեն երեք ամենօրյա պարտադիր աղոթքներ… Հավատացյալին տրված է այդ երեք պարտադիր աղոթքներից որևէ մեկի ընտրության իրավունք, սակայն նա պետք է աղոթքը կարդա համապատասխան այն կոնկրետ խրատների, որոնցով ուղեկցվում է ընտրված աղոթքը:

Շողի Էֆենդիի անունից գրված նամակից


- Դիմումը Կիբլային [Սրբավայր Բահջիում, Աքքայի մոտ, Իսրայել] կարգադրված է Պարտադիր աղոթքների կարդալու ժամանակ:
- Պարտադիր աղոթքների կարդալը պարտավորեցվում է տղամարդկանց և կանանց հասունության տարիքին հասնելուն պես: Դրա համար սահմանված է տասնհինգ տարեկանը:
- Պարտադիր աղոթքն ասելու անհրաժեշտությունից ազատվում են հիվանդները, յոթանասուն տարեկանից բարձր մարդիկ, կանայք` ամսականի ժամանակ, այն պայմանով, որ նրանք կատարում են լվացում ու ամեն օր 95 անգամ կրկնում հատուկ հայտնած խոսքը [«Փառապանծ եղիր Աստված` Փայլի ու Գեղեցկության Տեր»] :
- Պարտադիր աղոթքը պետք է ասել անհատականորեն:
- Պարտադիր աղոթքների առնչությամբ հիշատակված «Առավոտ»-ը, «օր»-ը ու «երեկո»-ն նշանակում են, համապատասխանաբար, արևածագի ու կեսօրի, կեսօրի ու արևամուտի և արևամուտից հետո երկժամյա հատվածների միջև ընկած ժամանակահատվածները:
- Երրորդ (համառոտ) Պարտադիր աղոթքը ցանկալի է ասել կանգնած:
- Լվացումները պետք է նախորդեն Պարտադիր աղոթքների կարդալուն:
- Ջրի բացակայության ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ դրա կիրառումը վնասակար է դեմքի կամ ձեռքերի համար, անհրաժեշտ է հինգ անգամ արտասանել հատուկ հայտնած խոսքը [«Հանուն Աստծու` Ամենաամբասիրի, Ամենաամբասիրի»]:
- Պարտադիր աղոթքի կարդալուց առաջ չի պահանջվում կրկնել լվացումը, եթե այն արդեն կատարվել էր այլ նպատակով [ի նկատի է առնվում ծիսական լվացումն, այլ ոչ սովորական, ինչպես դա երևում է հետևյալ կետից]:
- Լվացումն անհրաժեշտ է անկախ նրանից, թե մարդը դրանից առաջ լվացվել է, թե ոչ:
- Ճանապարհորդության ժամանակ կամ այլ պարագաներում վտանգի արդյունքում բաց թողած ամեն մի Պարտադիր աղոթքի համար անհրաժեշտ է կատարել երկրային խոնարհում և արտասանել հատուկ խոսք [«Թող Փառապանծ լինի Աստված` Հզորության ու Մեծության, Վերին օգնության ու Առատության Տերը», կարելի է և ուղղակի ասել. «Փառապանծ եղիր Աստված»], որից հետո պետք է տասնութ անգամ կրկնել մեկ այլ հատուկ խոսք [«Փառապանծ եղիր Աստված` երկրային ու երկնային արքայությունների Տիրակալ»]:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՂՈԹՔՆԵՐ
ԵՐԵԿՈ ՈՒ ԳԻՇԵՐ

Ո՜վ իմ Աստված, իմ Տեր, իմ ձգտման Նպատակ: Քո ծառան քուն է փնտրում Քո ողորմածության ապաստարանում, հանգիստ` Քո վերին օգնության հովանու տակ` աղաչելով Քո խնամքն ու պաշտպանությունը:

Խնդրում եմ Քեզ, ո՜վ իմ Տեր, Քո զգոն աչքով պահպանիր իմ հայացքը, որպեսզի այն չտեսնի ոչ ոքի, բացի Քեզանից: Իմ աչքերին զգոնություն տուր, որպեսզի դրանցով ճանաչեմ Քո նախանշանակներն ու տեսնեմ Քո Հայտնության Երկնակամարը:

Դու Նա ես, Ում մեծազորության վկայությունների առջև սարսռում է ուժի բուն էությունը:

Չկա Աստված Քեզանից բացի` Ամենազոր, Ամենագերող, Բացարձակ: Բահաուլլա

Ինչպե՞ս ես կարող եմ ձգտել քնի, ո՜վ Աստված, իմ Աստված, երբ նրանք, ովքեր տառապում են Քեզ համար, աչք չեն կպցնում` բաժանված լինելով Քեզանից: Եվ ինչպե՞ս ես կարող եմ հանգստի տրվել, երբ Քեզ սիրողների հոգիները տառապում են Քո ներկայությունից հեռու:

Ես ներդրեցի, ո՜վ իմ Տեր, իմ ոգին ու ամբողջ էությունս Քո զորավորության ու Քո պաշտպանության աջի մեջ ու Քո ուժով գլուխս դնում եմ սնարքին ու բարձրացնում եմ այն Քո կամքի ու Քո բարեհաճության համաձայն: Դու, հիրավի, Պաշտպանող ես, Պահպանող, Ամենազոր, Ամենակարող:

Քո Զորավորությամբ եմ երդվում: Քնի մեջ ու արթուն ես խնդրում եմ միայն այն, ինչ Դու ես ցանկանում: Ես Քո ծառան եմ ու ես Քո աջերում եմ: Ողորմածաբար արժանացրու ինձ անել այն, ինչից կբուրի Քո բարեհաճության բուրմունքը: Դրանում է, հիրավի, իմ հույսն ու հույսը նրանց, ով կենում է Քեզ մոտ: Փառք Քեզ, ո՜վ աշխարհների Տեր: Բահաուլլա

Ո՜վ Ճշմարտության փնտրող: Եթե ցանկանում ես, որ Աստված բանա քո աչքը, դու պետք է կոչ անես Աստծուն, աղոթես Նրան ու շփվես Նրա հետ կեսգիշերին` ասելով.

Ո՜վ Տեր, ես իմ դեմքը շրջեցի դեպի Քո միասնության արքայությունն ու ընկղմվեցի Քո ողորմածության ծովը: Ո՜վ Տեր, իմ հայացքը պայծառացրու Քո կրակների զննմամբ այս մութ գիշերում ու երջանկացրու ինձ Քո սիրո գինով այս հրաշալի դարում: Ո՜վ Տեր, թույլ տուր ինձ լսել Քո կանչն ու իմ դեմքի առջև լայն բաց արա Քո երկնքների դարպասները, որպեսզի ես տեսնեմ Քո փառքի լույսն ու գերվեմ Քո գեղեցկությամբ:

Հիրավի, Դու Ընծայող ես, Առատ, Ողորմած, Ներող: Աբդուլ-Բահա