Փարիզյան զրույցներ
1911 թ. Աբդուլ - Բահայի ելույթներից
Երևան 2022 թ.
Մաս 1
1. Օտարերկրացիների ու անծանոթների հանդեպ բարյացակամության և կարեկցանքի
պարտքը
2. Ճշմարիտ մտքի ուժն ու նշանակությունը կախված է այն գործի կոչելուց
3. Աստված է մեծագույն և կարեկցող բժիշկը և միայն Նա է ընձեռում ճշմարիտ բուժում
4. Արևելքի և Արևմուտքի ժողովուրդների դաշինքի անհրաժեշտությունը
5. Աստված ամեն ինչին ըմբռնում է, ինքն՝ Անըմբռնելի է
6. Պատերազմների ցավալի պատճառները և խաղաղության ձգտելու յուրաքանչյուրի
պարտքը
7. Ճշմարտության արևը
* * *
Մաս 1
Օտարերկրացիների ու անծանոթների հանդեպ բարյացակամության և կարեկցանքի պարտքը
-1-
1911թ. հոկտեմբերի 16 և 17
Երբ մարդն ապավինում է Աստծուն, նա իր շուրջը միայն արևի լույս է տեսնում: Բոլոր
մարդիկ նրա եղբայրներն են դառնում: Թույլ մի տվեք, որ օտարերկրացիների հանդիպելիս՝
պայմանականությունները պատճառ դառնան նրանց նկատմամբ հակակրանքի և սառը
վերաբերմունքի: Նրանց մի նայեք այնպես, ասես կասկածում եք, որ նրանք չարագործներ,
գողեր ու բիրտ անձնավորություններ են: Դուք երևի գտնում եք, որ ձեզ համար անցանկալի
մարդկանց հետ ծանոթանալիս անհրաժեշտ է զգույշ լինել, որ խուսափեք հնարավոր
ռիսկերից:
Ես ձեզ խնդրում եմ մտածել ոչ միայն ձեր մասին: Եղեք բարի օտարականների նկատմամբ, անկախ այն բանից, թե նրանք Թուրքիայից, Ճապոնիայից, Իրանից, Ռուսաստանից, Չինաստանից, թե մի այլ երկրից են եկել: Օգնեք նրանց զգալ ինչպես իրենց տանը, պարզեք, որտեղ են նրանք հանգրվանել, հարցրեք նրանց՝ կարո՞ղ եք արդյոք ինչ-որ բանով նրանց օգտակար լինել. աշխատեք նրանց կյանքը մի փոքր ավելի երջանիկ դարձնել: Բարեհամբույր մնացեք նրանց նկատմամբ, նույնիսկ այն դեպքում, երբ հաստատվում են ձեր նախնական կասկածները, նման բարությունը նրանց կօգնի ավելի լավը դառնալ: Ի վերջո, ինչո՞ւ մենք պետք է օտարերկրացիներին վերաբերվենք որպես օտարների: Ձեզ հանդիպողներին հասկացնել տվեք, որ դուք իսկապես բահայի եք, առանց այդ մասին հայտարարելու:
Կյանքի կոչեք բոլոր ժողովուրդների նկատմամբ բարի վերաբերմունքի մասին Բահաուլլայի ուսմունքը: Ձեր բարեկամությունը արտահայիտելիս մի բավարարվեք միայն բառերով, թող ձեր սրտերը այրվեն սիրող բարությամբ բոլոր նրանց հանդեպ, ում հետ կհատվեն ձեր ուղիները:
Ով դուք, արևմտյան ժողովուրդներ, բարի եղեք ձեր մեջ գտնվող արևելյան երկրներից եկածների հանդեպ: Նրանց հետ խոսելիս մոռացեք ձեր պայմանականությունները, նրանք սովոր չեն դրանց: Արևելքցիներին նման վերաբերմունքը սառն ու անբարյացակամ է թվում: Թող ձեր վարվելաձևի մեջ ավելի շատ համակրանք արտահայտվի: Թող զգացվի, որ դուք լինեք տիեզերական սիրով: Երբ դուք պարսիկի կամ այլազգի մի ուրիշ մարդու եք հանդիպում, խոսեք նրա հետ ընկերոջ նման: Եթե ձեզ թվա, թե նա միայնակ է, ձգտեք օգնել նրան, պատրաստակամությամբ առաջարկեք նրան ձեր ծառայությունը: Եթե նա տխուր է՝ մխիթարեք նրան, եթե աղքատ է, օգնեք նրան, եթե կեղեքված է, պաշտպանեք նրան: Այդպես վարվելով, դուք ոչ միայն խոսքերով, նաև գործերով ու ճշմարտությամբ կցուցադրեք, որ բոլոր մարդկանց համարում եք ձեր եղբայրները:
Ի՞նչ օգուտ լոկ համաձայնելուց, որ համընդհանուր բարեկամությունը լավ է, և մարդկային ցեղի համերաշխության՝ որպես բարձր իդեալի մասին խոսելուց: Քանի դեռ նման մտքերը գործի չեն փոխակերպվել, դրանք անօգուտ են:
Անարդարությունը/չարիքը երկրի վրա շարունակում է գոյություն ունենալ այն պատճառով, որ մարդիկ միայն խոսում են իրենց իդեալների մասին՝ չձգտելով գործնականում իրականացնել դրանք: Եթե խոսքերը փոխարինենք գործերով, ապա շատ շուտով երկրի բոլոր դժբախտոււթյունները կվերածվեն բարեկեցության: Մարդն, ով բարի գործ է անում և չի խոսում այդ մասին, կատարելության ուղու վրա է գտնվում:
Մարդն, ով մի փոքր բարություն է արել և խոսքերով չափազանցրել է դա, քիչ արժեք ունի: Եթե ես ձեզ սիրում եմ, կարիք չկա, որ անընդհատ դա կրկնեմ, դուք դա կզգաք առանց խոսքերի: Մյուս կողմից, եթե ես ձեզ չեմ սիրում, միևնույն է, դուք ինձ չեք հավատա, և հազարավոր բառեր էլ ինձ չեն օգնի հավաստիացնելու ձեզ իմ սերը: Մարդիկ մեծ աղմուկ են բարձրացնում բարի գործերի շուրջը՝ օգտագործելով գեղեցիկ բառեր, որովհետև նրանք ուզում են ավելի վեհ ու լավը թվալ իրենց շրջապատի մարդկանցից և հռչակ ձեռք բերել: Բոլորից շատ բարի գործեր կատարողներն այդ մասին ամենից քիչ են խոսում:
Աստծո զավակները կատարելով նրա պատգամները, չեն պարծենում իրենց արածով: Հուսով եմ դուք կխուսափեք բռնությունից ու կեղեքումից և անդադար կաշխատեք մինչև բոլոր երկրներում հաղթանակի արդարությունը, որ դուք ձեր սրտերը մաքուր կպահպանեք և ձեռքերը՝ չաղտոտված անարդար արարքներով: Սա է պահանջվում ձեզանից Աստծուն մոտենալու համար, սա եմ ես ակնկալում ձեզանից: