Ուղերձ 28 դեկտեմբերի 2010թ.

Խորհրդատուների Մայրացամաքային Խորհրդի վեհաժողովին

Սիրելի ընկերնե՛ր,
Տասնհինգ տարի է անցել այն օրից, երբ մենք առաջին անգամ խորհրդատուներին, որոնք նույն առիթով հավաքվել էին Սուրբ Երկրում, հայտնեցինք այն մասին, թե ինչպիսի ուղղություն պետք է վերցնի բահայի համայնքը, որպեսզի արագացնի ընդլայնման և ամրապնդման երկակի գործընթացը, դեպի ուր վճռականորեն շարժվել նրան դրդեց նրա կուտակած փորձը: Անհրաժեշտություն չկա հիշեցնել այս կարճատև տաս ու կես տարվա ընթացքում անցած երկար ուղու մասին: Ձեռքբերումները խոսում են իրենք իրենց: Այսօր մենք հրավիրում ենք ձեզ քննարկելու հռչակավոր ձեռնարկման հաջորդ փուլը, որի մեջ ներգրավված է բահայի աշխարհը, մի փուլ, որը կշարունակվի 2011 թ-ի Ռիզվանից մինչև 2016թ-ի Ռիզվանը` դրանով նշանավորելով երկու հաջորդական Հնգամյա Նախագծերից առաջինը, որոնք կավարտվեն Հավատի Ստեղծարար Դարի հարյուրամյակին: Այս մի քանի օրվա ընթացքում դուք պետք է հասնեք պարզ ըմբռնման այն հարցի վերաբերյալ, թե ինչպես խորհրդատուները և նրանց օգնականները պետք է օգնեն համայնքին նրա առանձնահատուկ ձեռքբերումների ամրապնդման մեջ` այլ ոլորտներում օգտագործելով աշակերտության մեթոդը, որն անվիճելիորեն դարձել է ուսուցանման նրա ջանքերի անբաժանելի բնութագրիչը` ձեռք բերելով ունակություններ, որոնք անհրաժեշտ են նրա կողմից այդքան մանրակրկտորեն մշակած մեթոդների և գործիքների բարձր աստիճանի համակցվածությամբ կիրառման համար` բազմակի անգամ ավելացնելով նրանց քանակը, ովքեր պարզ ընկալելով Հավատի տեսունակությունը այդքան ջանասիրաբար աշխատում են Աստծո կողմից իրենց տրված առաքելության իրականացման համար:

Այս տարվա Ռիզվանի ուղերձում մենք նկարագրել ենք աշակերտական (փորձի ձեռքբերման) գործընթացի դինամիկան, որը չորս հաջորդական համաշխարհային Նախագծերի ընթացքում անդադար արագություն էր հավաքում` ամրապնդելով համայնքի մակարդակում գործունեության մեջ մասնակցելու ընկերների ունակությունը: Այդ պատմական հեռանկարի միջոցով բացվող տեսարանը հիրավի հիացնում է: Շնորհիվ նրա, որ ավելի քան 350000 մարդ ամբողջ աշխարհում ավարտել են առաջին դասընթացը, զգալիորեն մեծացել է աղոթքի ոգով ներծծված կենսակերպ կառուցելու ունակությունը: Ամենատարբեր պայմաններում, յուրաքանչյուր մայրացամաքում, հավատացյալների խմբերը միավորվում են աղոթքներում և ուղղում են աղոթող սրտերը իրենց Արարչին, օգնության են կանչում այն հոգևոր ուժերը, որոնցից կախված է նրանց անհատական և խմբակային ջանքերի հաջողությունը: Հինգ տարում համարյա կրկնապատկված բահայիների մանկական դասարանների ուսուցիչների քանակը, որոնց թիվը ընդհանուր առմամբ հասնում է 130000 մարդու, համայնքին հնարավորություն են տալիս ամբողջ սրտով արձագանքել պատանի հոգիների հոգևոր ձգտումներին: Այս նույն ընթացքում վեցապատիկ մեծացել է պատանիներին` իրենց կյանքի ծայրահեղ կարևոր շրջանի անցկացման մեջ օգնելու ունակությունը, ինչը վկայում է այդ տարիքային խմբի նկատմամբ վերցրած պատասխանատվության մասին: Ավելին, ամենուր ընկերների զգալի քանակություն պատրաստ են զրույցի մեջ մտնել ամենատարբեր ծագման և հետաքրքրություններով մարդկանց հետ և նրանց հետ սկսել ուսումնասիրել իրականությունը, ինչը թույլ է տալիս կիսվել մարդկության պատմության այդ շրջանի կարիքների և դրանց արձագանքելու համար անհրաժեշտ միջոցների ըմբռնմամբ: Ամբողջ աշխարհում գործունեության հիմնական տեսակների քանակի պարբերական ընդլայնումը, որոնցում որոշակի պահի մասնակցում են ոչ պակաս, քան կես միլիոն մարդ, պահպանվում է համարյա 70000 մարդու ջանքերի շնորհիվ, ովքեր կարող են ծառայել որպես ուսուցման խմբակների վարողներ:

Ինչպես ակնհայտորեն շարադրված էր Ռիզվանի ուղերձում այդ կերպ ստեղծված համակարգում Մեծագույն Անվան համայնքը մարդկային ռեսուրսների զարգացման գործում ձեռք է բերել անսահմանափակ հնարավորություններով գործիք: Պայմանների լայն տեսականու դեպքում համարյա յուրաքանչյուր կլաստերում մի քանի մարդկանցից բացկացած մարդկանց ավելացող միջուկը կարող է շարժվել դեպի Նոր Համաշխարհային Վարչակարգ: Տասնամյակներ առաջ շրջանառության մեջ մտցնելով կլաստեր հասկացությունը` աշխարհագրական տերմինը, որը հեշտացնում է Հավատի աճի մասին մտածելը, մենք ներկայացրել ենք նրա զարգացման չորս հիմնական փուլերի կրճատ նկարագրությունը: Հենց որ բահայի համայնքն անցավ Նախագծի դրույթների իրականացմանն, այդ նկարագրությունը դարձավ բացառիկ կարևոր ձև և սահմանում տալու համար նրան, ինչն ըստ էության անընդհատ գործընթաց է: Առատ փորձը, որը կուտակվել է այն ժամանակներից, այժմ հավատացյալներին հնարավորություն է տալիս դիտարկել բնակչության շարժը, որը խթանվում է աճող հոգևոր ուժերով, որպես հարուստ և դինամիկ կոնտինիում: Գործընթացի կրճատ նկարագրությունը, որը առաջ է գնում կլաստերի մակարդակում, չնայած նրան, որ այն ձեզ լավ ծանոթ է, կծառայի որպես նրա հիմնովին օրգանական բնույթի մասին հիշեցում:

Աճի ծրագիրը

Անկասկած հավատացյալների անձնական հանգամանքներով պայմանավորված հնարավորությունները, ովքեր ի սկզբանե ներգրավված են գործընթացի մեջ կամ երբեմն մեկ տեղական պիոների` տեղի բնակիչների հետ բովանդակալից և առանձնահատուկ զրույցներ վարելու ընդունակությունը, ցույց է տալիս, թե ինչպես է կլաստերում սկսվում աճի գործընթացը: Ուսուցման խմբակը, որը կազմված է մի քանի ընկերներից կամ աշխատակիցներից, դասարանը, որը անցկացվում է հարևանությամբ ապրող մի քանի երեխաների համար, խումբը, որը ձևավորվել է պատանիների համար արտաուսումնական ժամերին, աղոթքի հանդիպումը, որն անցկացվում է ընտանիքի և ընկերների համար. այդ գործունեության տեսակներից յուրաքանչյուրը կարող է աճի համար խթան ծառայել: Դեպքերի ապագա հաջորդականությունը կանխորոշված չէ: Այն որ գործունեության որոշակի տեսակին առավելություն կտրվի և այն կբազմապատկվի ավելի արագ, քան մյուսները, կարող է արդարացվել պայմաններով: Հնարավոր է նաև, որ բոլոր չորս տեսակներն առաջ շարժվեն համեմատաբար միանման արագությամբ: Գործունեության զարգացող տեսակներին խթան հաղորդելու համար կարելի է օգտագործել եկվոր խմբեր: Բայց առանձնահատկություններից անկախ, արդյունքը պետք է նույնը լինի: Յուրաքանչյուր կլաստերում հիմնական գործունեության տեսակների ընթացքում հասած համակցվածության մակարդակը պետք է լինի այնպիսին, որ կարելի լինի տարբերակել Հավատի կայուն ընդլայնման և ամրապնդման համար ծնվող ծրագիրը: Այլ կերպ ասած ինչպիսին էլ լինի համակցումը և ինչքան էլ փոքր լինեն նրանց քանակությունը` աղոթքի հանդիպումները, մանկական դասարանները և պատանեկան խմբերը սպասարկում են նրանք, ովքեր անցել են ուսուցման դասընթացների հաջորդականությունը և նվիրել են իրենց անձնական և խմբակային վերափոխմանը: Պարբերական գործունեության դաշտում մարդկային ռեսուրսների այդ սկզբնական հոսքը նշանավորում է կայուն աճի գործընթացի մի քանի ուղեցույցերից առաջինը:

Բոլոր ինստիտուտները և ծառայությունները, որոնք առաջ են տանում այժմյան համաշխարհային Նախագծերի հաջորդականությունը, պահանջում են շտապողականություն որոշակի մակարդակ, որն անհրաժեշտ է այդպիսի դինամիկ պրոցեսի ծագման ժամանակ, բայց բոլորից շատն այն անհրաժեշտ է Օժանդակ Կոլեգիայի անդամներին: Ընկերներին օգնելը, որ նրանք մտովի պատկերացնեն այդ կարևոր առաջին ուղեցույցը և միջոցների այն բազմազանությունը, որոնցով դրան կարելի է հասնել, կենտրոնական տեղ է զբաղեցնում Օժանդակ Կոլեգիայի անդամների և նրանց աճող քանակությամբ օգնականների գործունեության մեջ: Այդ տեսանկյունից, ինչպես նաև իրենց մնացած աշխատանքում, նրանք պետք է ցուցաբերեն լայն տեսունակություն և մտքի պարզություն, ճկունություն և հնարամտություն: Նրանք պետք է ընկերների հետ ուս ուսի տված` աջակցեն իրենց ջանքերի մեջ և կիսեն նրանց ուրախությունը: Այդ ընկերներից մի քանիսը կձգտեն դուրս գալ գործունեության առաջին գիծ, մյուսներն առաջ կշարժվեն պակաս վճռականությամբ, սակայն բոլորին անհրաժեշտ է աջակցություն և ոգեշնչում, որը տրվում է ոչ որպես վերացական տեսություն, այլ խորը գիտելիքների հիման վրա, որոնք ձեռք են բերվում ծառայության ընթացքում, կողք կողքի աշխատանքի միջոցով: Յուրաքանչյուր ծառայել ցանկացող մարդու ընդունակությունների նկատմամբ հավատը կարևոր նշանակություն կունենա նրանց ջանքերի համար, ովքեր պետք է ձեռք բերեն հավատացյալների անկեղծ մասնակցությունը Նախագծի մեջ: Անվերապահ, հովանավորչական վերաբերմունքից անկախ սերը անփոխարինելի է, եթե նրանք պետք է օգնեն անվճռականությունը վերածել քաջության, որը ծնվում է Աստծուն վստահելու ունակության հետ և հուզիչ զգացումների ծարավը վերածել երկարատև գործունեության նվիրվածության: Հանգիստ վճռականությունը կենսական նշանակություն կունենա, երբ նրանք կձգտեն ցուցադրել, թե ինչպես կարելի է խոչընդոտները վերածել առաջընթացի աստիճանի: Աճող հոգևոր ընկալունակությամբ լսելու պատրաստակամությունն անգնահատելի է արգելքների հայտնաբերման մեջ, որոնք կարող են խանգարել որոշ ընկերներին ընդունել միավորված ջանքերի հրամայական անհրաժեշտությունը:

Աճեցնելով ինտենսիվություն

Կարևոր է նշել, որ աճի ծրագրի հայտնվելուն զուգահեռ` իրադարձությունների ընթացքի վրա կսկսի ազդել համայնքի հանկարծակի ծնվող ոգին: Անկախ նրանից գործունեությունը տարածված է ամբողջ կլաստերում, թե այն կենտրոնացած է մի գյուղում կամ մի հարևանությունում, ընկերների ջանքերը կբնութագրի միասնական նպատակի զգացումը: Ինչպիսին էլ լինի կազմակերպվածության մակարդակը, որը ծառայում է որպես ուղի այդ ոգու վաղ արտահայտումների համար, գործունեության հիմնական տեսակների պարբերական, կոորդինացված ավելացումը պահանջում է կազմակերպվածության ավելի բարձր մակարդակների անհապաղ ձեռքբերում: Տարբեր միջոցառումների շնորհիվ ձեռք է բերվում ավելի մեծ կառուցվածքայնություն և նախաձեռնություն: Այն, ինչը մինչ այդ գլխավորապես կախված էր անհատի ազատ կամքից, այժմ ստանում է կոլեկտիվ արտահայտում: Ուսուցման կենտրոնի կողմից նշանակված կոորդինատորների ջոկատը ոտքի է ելնում ծառայելու ուսուցման խմբակների, պատանեկական խմբերի և մանկական դասարանների համար: Նշանակման ցանկացած կարգն ըստ էության հիմնավորված է: Միակ բանը, որը պետք է կանխորոշի նման որոշումը տեղական պայմանների հստակ գիտակցումն է, քանի որ խաղաքարտի վրա դրված չէ պարզապես ընթացակարգերի շարքի կատարումը, այլ կրթական գործընթացի հետագա զարգացումը, որը սկսել է արտահայտել իր ներուժը, այսինքն նպաստել ավելի մեծ քանակությամբ մարդկանց հոգևոր ուժով շնորհմանը:

Ուսուցանման գործընթացին աջակցող մեխանիզմերի հաստատմանը զուգահեռ, աստիճանաբար սկսում են ձևակերպվել նաև այլ վարչական կառուցվածքներ: Մի քանի հավատացյալների պարբերական հանդիպումներից իրենց սկիզբն են առնում ընկերների հիմնական խմբի պարբերական խորհրդակցությունները, որոնք մտահոգված են նրանով, որ դեպի ծառայության դաշտ ուղղեն էներգիայի աճող պաշարը: Աճի գործընթացի արագացմանը զուգահեռ, գործերի նման դասավորվածությունը վերջիվերջո դադարում է բավարարել պլանավորման և որոշումների կայացման պահանջներին, ստեղծվում է Հավատի ուսուցանման կոմիտե կլաստերի մակարդակով և կազմակերպվում են մտորման երեկոներ: Կոմիտեի, Ուսուցման կենտրոնի և Օժանդակ կոլեգիայի անդամների համագործակցության շնորհիվ շարժման մեջ է դրվում գործունեության կոորդինացման լրիվ մեխանիզմն իրեն բնորոշ ամբողջ ներուժով, որն անհրաժեշտ է ղեկավարման, ֆոնդերի և տեղեկատվության արդյունավետ հոսքի կազմակերպման համար: Այդ պահին կլաստերում աճի գործընթացը կհամապատասխանի ռիթմին, որը հաստատվել է հստակ սահմանված ընդլայնման և ամրապնդման փուլերով, որոնք անդադար առաջ են շարժվում և յուրաքանչյուր 3 ամիսը մեկ ամրապնդվում են մտորման և պլանավորման հանդիպումներով:

Այստեղ ևս Օժանդակ Կոլեգիայի անդամները և այլ համապատասխան ինստիտուտները և ծառայությունները, ինչպիսիք են Շրջանային Խորհուրդը և ուսուցման կենտրոնի խորհուրդը պետք է հոգ տանեն այն մասին, որ վարչական կառուցվածքները, որոնք ստեղծված են կլաստերում, ձեռք բերեն իրենց անհրաժեշտ բնութագրիչները: Մասնավորապես Նախապատրաստման ինստիտուտների կողմից համընդհանուր օգտագործման համար խորհուրդ տրվող դասընթացների հաջորդականությունը, որն այդքան արդյունավետորեն աջակցում է այս պահին տեղի ունեցող վերափոխման գործընթացին, կազմված է, որպեսզի ստեղծի մթնոլորտ, որը խթանում է և՛ համընդհանուր մասնակցությունը, և՛ փոխադարձ օգնությունն ու աջակցությունը: Նման մթնոլորտում մարդկանց փոխհարաբերությունների բնույթը, որտեղ բոլորն իրենց համարում են ծառայության ընդհանուր ճանապարհով գնացողներ, կրճատ նկարագրվել է Ռիզվանի ուղերձում: Այնտեղ մենք նաև հիշատակել ենք, որ նման մթնոլորտը չի կարող չազդել Հավատի վարչական գործերի վրա: Զուգահեռ նրան, որ հավատացյալների աճող քանակությունը սկսում է մասնակցել Հավատի ուսուցանման և վարչական աշխատանքների մեջ, որն իրականացվում է հնազանդ աշակերտության ոգով, նրանք պետք է յուրաքանչյուր խնդիր, յուրաքանչյուր փոխազդեցություն դիտարկեն որպես գործի առաջընթացի համար միավորվելու հնարավորություն և ուղեկցեն իրար Գործին ծառայելու ջանքերի մեջ: Հենց նման կերպ է հնարավոր դառնում մեղմացնել չափազանց շատ հրահանգավորման մղումը: Նման կերպ կարելի է կանխել վերափոխման բարդ գործընթացի պարզ քայլերի վերածումը, որը բերում է ղեկավարմամբ հավատի ուսուցանմանը: Առանձին գործողությունները փոխկապված են և նույնիսկ քայլերից փոքրագույնը լցվում է իմաստով: Ծառայության դաշտում հոգևոր ուժերի ազդեցությունը դառնում է առավել ակնհայտ և ընկերական կապերը, որոնք այդքան կարևոր են աճի առողջ մոդելի համար, անընդհատ ամրապնդվում են:

Զարգացող գործընթացների, նորաստեղծ կառուցվածքների և ամրապնդվող ընկերության համատեքստում, այն պահը, որը հայտնի է որպես ինտենսիվ աճի ծրագրի թողարկում, իրենից ներկայացնում է նրա գիտակցված ընդունում, որ Հավատի ընդլայնման և ամրապնդման արագացված աճի համար անհրաժեշտ բոլոր տարրերը ոչ միայն առկա են, այլև գործում են արդյունավետության բավարար աստիճանով: Դա նշանավորում է ժողովրդի հոգևոր ուսուցման անընդհատ ընդլայնվող և ինքնաբավարար համակարգի հասունացումը. ընկերների անընդհատ հոսքը անցնում է ուսուցման կենտրոնի դասընթացների հաջորդականությամբ և ներառվում է գործունեության համապատասխան տեսակների մեջ, ինչն իր հերթին բերում է նոր հավատացյալների քանակի ավելացմանը, որոնց նշանակալից տոկոսը անփոփոխ միանում է ուսուցման գործընթացին` դրանով երաշխավորելով համակարգի ընդլայնումը: Դա հաջորդ ուղեցույցն է, որին իր հերթին պետք է հասնեն ընկերները, ովքեր աշխատում են յուրաքանչյուր կլաստերում:

Եվս մեկ անգամ կրկնելով այն ամենը, ինչ մենք արդեն հայտարարել ենք նախորդ անգամներին, հուսով ենք համոզելձեզ նրանում, թե ինչքան հեշտությամբ կարելի է աճեցնել բնակչության շարժումը, որը ոգեշնչված է Գործի նպատակով և սկզբունքներով, եթե նրան չենթարկել դրսից փաթաթված բարդությունների: Մենք պատրանքներ չունենք նրա վերաբերյալ, որ այդքան կրճատ գծագրված ուղին զուրկ է դժվարություններից: Առաջընթացին հասնում են ճգնաժամերի և հաղթանակների դիալեկտիկայի միջոցով և անհաջողություններից չի կարելի խուսափել: Մասնակցության անկումը, գործունեության փուլերի մեջ դադարները, միասնության կապերի կարճատև խզումը բազմաթիվ դժվարին խնդիրներից են, որոնք հնարավոր է լուծելու կարիք լինի: Հաճախ մարդկային ռեսուրսների աճը կամ նրանց հավաքագրելու ունակությունը չի կարող պատշաճ կերպով համապատասխանել արագ աճի պահանջներին: Միևնույն է գործընթացի նկատմամբ բանաձևերի կիրառումը չի բերում աճի մոդելի, որը բնութագրվում է անհրաժեշտ հավասարակշռությամբ: Ժամանակավոր անկայունությունը գործունեության տարբեր տեսակների զարգացման մեջ բնորոշ է գործընթացին և ժամանակի ընթացքում այն կարելի է հաղթահարել, եթե դրան մոտենաս համբերությամբ: Գործունեության մեկ տեսակի առաջխաղացումը, որը ծաղկում է հիմնվելով տեսական պատկերացումների վրա, թե ինչպես կարելի է հասնել կայուն աճի, հաճախ է ապացուցում իր անարդյունավետությունը: Չնայած նրան, որ ընկերները կլաստերում կարող են մեծ օգուտ ստանալ նրանց փորձից, ովքեր արդեն հաստատել են գործունեության անհրաժեշտ մոդել, միայն ընկերների կողմից իրականացվող անդադար գործողությունների, մտորումների և խորհրդակցության միջոցով, նրանք կարող են սովորել ուսումնասիրել իրենց իրականությունը, տեսնել իրենց հնարավորությունները, օգտագործել իրենց ռեսուրսները և արձագանքել գալիք լայնամասշտաբ ընդլայնման ու ամրապնդման պահանջներին: