Աստված սիրում է ծիծաղ
Նախերգանք
Այս գրքի բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել իրականում։ Դրանք բոլորն իսկապես գոյություն ունեցող մարդկանց մասին են։ Եվ եթե նկատեք նմանություն կերպարի և ձեր ծանոթի միջև, ապա շատ հնարավոր է, որ դա հենց նա է։
Բոլոր այն վայրերը, որտեղ տեղի են ունենում իրադարձությունները, նույնպես իրական են, չնայած նրան, որ ես խառնել եմ այն տարատեսակ հեռուստա և ռադիո կայանների գործողությունների տեղն ու ժամանակը, որտեղ աշխատել եմ։ Միայն անուններն են փոփոխված, որպեսզի մեղավորությունից հեռու պահելու համար, այն էլ միայն այն ընկերների, ովքեր աշխատում են կոմերցիոն ոլորտում, և որոնց այս հիշատակումը կարող էր վնասել։ Պատճառները, որոնց համար ես կատարել եմ այս փոփոխություններն, այսպիսին են․
Առաջինը՝ ես ցանկանում եմ մնալ ռադիոյում և հեռուստատեսությունում: Երկրորդը՝ սեփական անձիս անվտանգությունը պահպանելու համար: Երրորդը՝ ես չեմ ցանկանում կիսել եկամուտս փաստաբանների հետ։ Ճամփորդելով, ես արդեն անցել եմ 12 շուրջերկրյա ճամփորդություններին հավասար ճանապարհ, և աշխարհի բոլոր անկյուններում ես հանդիպել եմ կատարյալ հիանալի մարդկանց։ Էլ ավելի մեծ հաճույք էր ինձ համար այս գիրքը գրելը։ Ես այն չեմ գրել մրցանակների կամ փառքի համար, չնայած և մեկին, և մյուսին ուրախ կլինեի։ Ես այլընտրանք չունեի, ես պետք է այն գրեի։ Կարդալով այն, դուք կհասկանաք, թե ինչու։
ԳԼՈՒԽ 1․ ՅՈԹԵՐՐՈՐԴ ՇԱՆՈՐԴՈՒ ՅՈԹԵՐՈՐԴ ՇԱՆՈՐԴԻՆ
Ես շապիկով եմ ծնվել։ <<Ծածկոցով փաթաթված>>,- պարծենում էր իռլանդացի հերս։ Քեռի Դաֆֆին ավելի գունեղ արտահայտվեց․
-Հիսուս, Մարիա, Հովսեփ և բոլոր քավարանում գտնվող սրբեր։ Մանչը աշխարհ է եկել բոժոժի մեջ։
Առաջինն այդ մասին լուրը հայտնեց տատմերը:
-Դուք հանճար եք ունեցել,- բղավեց նա,- նա ամբողջովին փաթաթված է ինչպես յոթերրորդ որդու յոթերրորդ որդին:
- Դա դժբախտություն չէ,- ասաց նրան հերս,- նա հանճարեղ տղա է, թե՞ հանճարեղ աղջիկ։
Ահռելի տղա, և նա նշանված է Աստծո աջով։
Ես ծնվել եմ 1911 թ-ի մարտի 28-ին, Դուլուտում, Մինեսոտա նահանգ, Պամպկին-Ռոուդ։ Հերս այդպես էլ չկարողացավ ինձ ներել, որ ես մոտ երկու շաբաթով վրիպեցի և շեղվեցի Սուրբ Պատրիկի օրվանից։ Որպես իրադարձություն, ես զբաղեցնում էի ողորմելի երկիրորդ տեղը հավի ձվի չափի կարկտահարությունից հետո, որն այն ժամանակ մոլեգնում էր Վերին լճում։ Հորս ընտանիքը ժամանակին տեղափոխվել էր Կուրտ-Մակ-Շերրի Բեյից և բնակություն էր հաստատել Կաունտի-Կորկում։ Շաբաթ գիշերները հայրս քաղաքի մնացած երկու իռլանդացիների հետ ժամերով նստում էր Հեննեսի հաստատությունում, և նրանք կրկին ու կրկին երգում էին մի կարճ երգ․
Օ-օ, Մակ-Գինտին մեռավ, Մա-Կարտին չիմացավ, Մա-Կարտին մեռավ, Մակ-Գինտին չիմացավ։ Նույն մահճում պառկած կողք կողքի, և որ մեկը մեռել է, այն մյուսը չգիտի։
Հետո նրանք կանգ էին առնում և պոռթկուն ծիծաղում, ապա վերադառնում երգելուն, և շուտով կրկին ընդմիջում էին նույն կերպ։ Միայն թե հիա նույնը կատարվում էր Մակ-Մարտրի փաբում։
Մայրս, ում երակներում հոսում էր ֆրանսիական, իսպանական, գերմանական, վալլիական, անգլիական, և շոտլանդական արյուն, հաճախ էր կրկնում հորս, հատկապես երբ նա բարկացնում էր իրեն, իսկ դա տեղի էր ունենում գրեթե ամեն օր, որ Սուրբ Պատրիկը մեկ մեծագույն սխալ է գործել. - Նա պետք է հանգիստ թողներ օձերին, և իսպառ վերացներ իռլանդացիներին։
Ծննդյանս օրվանից շաբաթ էլ չէր անցել, իսկ հերս զրնգացրել էր ողջ քաղաքով մեկ, որ ճակատագրի առատաձեռն նվեր է ձեռքը գցել։
-Դա իմ տղան է,- ասում էր նա, - նա շապիկով է լույս աշխարհ եկել, ինչպես սիսեռը՝ պաճույճի մեջ։ Սա երկնային նախանշան է։ Այն մեզ հաջողություն է խոստանում և մոտ ժամանակներում մեզ պարկով փող է սպասվում։
Մայրս նեղսրտում էր. -Ես գիտեմ քո ամբողջ ցեղին,- ասում էր նա հորս,- և՛ այստեղ, և՛ Իռլանդիայում և նրանց բոլորի փողերը կտեղավորվեն մի գուլպայի մեջ:
-Դու հավատ չունես, կի՛ն։ Սպասիր, մինչ մեր տղան կսկսի խոսել։ Նա քեզ կասի։
Քայլել ես սկեսցի տասն ամսականում, բայց խոսեցի, հենց վեց ամսականս լրացավ։ Դա շատ էր հուզում հորս, հատկապես, այն, որ առաջին բառս ոչ թե <<պապա>> էր, այլ <<Աստված>>։