Աստվածային քաղաքակրթության գաղտնիքը

Նախաբան

Դեռևս երբեք ճշմարիտ քաղաքակրթության հոգևոր սկզբունքները չեն բացահայտվել նման յուրահատուկ հանգամանքներում, և նույնքան գրագետ, ինչպես արեց դա Աբդու-Բահան՝ այս աշխատության մեջ: Տեքստի բնօրինակըմ որը գրվել է 1875 թ-ին պարսկերեն լեզվով, լույս է տեսել Բոմբեում՝ 1882 թ-ին , վիմագրության միջոցով: 1910 թ-ին Լոնդոնում լույս է տեսել առաջին անգլերեն թարգմանությունը, իսկ ավելի ուշ՝ 1910 թ-ին, Չիկագոյում, <<Քաղաքակրթության խորհրդավոր ուժերը>> վերնագրով: Իրական թարգմանությունը, որը կատարվել է Մարզի Գեյլի կողմից, ավելի ճշգրիտ է: Նրա շնորհիվ կարելի է տեսնել, որ փորձառու թարգմանիչը հիանալի տիրապետել է երկու լեզվին էլ: Նրա հայրը պարսիկ է եղել, իսկ մայրը՝ ամերիկուհի, իսկ ինքը՝ Մարզի Գեյլը երկար տարիներ ապրել է ինչպես Իրանում, այնպես էլ ԱՄՆ-ում:

Արևելքում և Արևմուտքում բացառիկ համբավ ձեռք բերած Աբդուլ-Բահա անունը դարձել է իմաստության, ազնվականության, հերոսության և հոգևոր միասնության և համընդհանուր խաղաղության հաստատման գործին նվիրված լինելու խորհրդանիշ: Նրան անունը մի տիտղոս է, որը թարգմանաբար նշանակում է <<Բահայի ծառա>> (Այսինքն՝ Բահաուլլայի ծառա):

Աբդուլ- Բահան՝ Բահաուլլայի ավագ որդին, ծնվել է Պարսկաստանում՝ 1844 թ-ի մայիսի 23-ին: Նա լույս է տեսել այն նույն օրը, երբ Ալի Մուհամմադը, ով ներկայումս հայտնի է Բաբ անունով, հայտարարել է այն մասին, որ Նրան վստահված է նոր կրոնական Թագավորության նախանշանի սկիզբի և Բահաուլլայի՝ Բահայի Հայտնությունը Արարողի համար ճանապարհ նախապատրաստելու արարողությունը:

Աբդուլ-Բահան ընդամենը վեց տարեկան էր, երբ Բաբը նահատակվեց Թավրիզում, և ութը տարեկան, երբ Շահի հրամանով Բահաուլլան բանտարկվեց Թեհրանի բանտում, իսկ ամիսներ անց նա ուղեկցեց Բահաուլլային Բաղդադ, ուր Նրան աքսորել էին: Դա սկիզբ դրեց աքսորի և բանտարկությունների ժամանակաշրջանին, որոնց Աբդուլ- Բահան ենթարկվեց մինչև 1908թ-ը:

Բաղդադից՝ Բահաուլլան, Նրա ընտանիքը և Նրա շրջապատը աքսորվեց Կոստանդնուպոլիս, Կոստանդնուպոլսից Ադրիանապոլ, իսկ Ադրիանապոլից՝ Սուրբ Հողի վրա գտնվող Աքքայի Բանտ-ամրոց, որտեղ և բահաուլլան վեր բարձրացավ 1892 թ-ին: Այս ողջ ժամանակի ընթացքում Աբդուլ-Բահան, ճակատագրի քմահաճույքներից ամրացած, աննկուն ոգով, ավելի ու ավելի էր դրսևորում այն որակներն ու ունակությունները, որոնց վրա հիմնվելով Բահաուլլան հաստատեց Իր Համաշխարհային Կրոնի ապագան ՝ իր Կտակում Աբդուլ-Բահային նշանակելով որպես Կրոնական Կյանքի Օրինակ, Իր Խոսքերի Մեկնաբան և Իր Կտակարանի առանցքային կետ:

1892-1908 թթ Աբդուլ-Բահան ենթարկվեց ամենադաժան հետապնդումներին: Նա ազատ արձակվեց Թուրքիայում տեղի ունեցած հեղափոխության շնորհիվ, որը ազատություն տվեց բոլոր քաղբանտարկյալներին, որոնք դատապարտվել էին սուլթանի կողմից: Հենց գեներալ Ալլենբին, 1-ին համաշխարհային պատերազմում Պաղեստինի նվաճողը, Լորդ Բալֆուրի ՝ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի հանձնարարականով, քայլեր ձեռնարկեց Աբդուլ-բահայի պաշտպանության համար:

1911-1913 թվականներին Աբդուլ-Բահան շրջագայել է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, այցելելով տեղական Բահայի համայնքներ, խոսելով հասարակությունների ունկնդիրների հետ խաղաղության հաստատման համար, համալսարաններում, եկեղեցիներում, սևամորթների համաժողովներում, սինագոգաներում, հանդիպելով հայտնի մարդկանց հետ կառավարություններում,հոգևորականության և կրթության ոլորտներում, իր սեփական օրինակով և սրտանց ելույթներով հռչակելով համընդհանուր խաղաղության սկզբունքները: Այդ հայտնի մարդկանց ցուցակը չափազանց մեծ է այստեղ վերարտադրելու համար, բայց ապացույցը այն բանի, թե ինչպես էին Աբդուլ-Բահային ընդունում Արևմուտքում, կարող են ծառայել անունները, որոնց թվում են Վիլբերֆորսի արքեպիսկոպոս, Ձերդ սրբազան Ռ.Ջ. Քեմփբելը, լորդ Լեմինգթոնը, սըր Մայքլ Սադլերը, մահարաջի Ջալավարը, Ռաջպուտանը, պրոֆեսոր Է.Գ. Բրաունը և պրոֆեսոր Պատրիկ Գեդեսը՝ Լոնդոնում, Պարսկաստանի նախարարը, Թուրքիայի դեսպանը, <<Եկեղեցական տոհմածառի տարբեր ճյուղերը ներկայացնող բարձրաստիճան մարդիկ>> Փարիզում, Պրոֆեսոր Արմինյուս Վամբուրին, խորհրդարանի մի քանի անդամներ, կոմս Ալբերտ Անտոնին, առաջնորդ Ալեքսանդր Գիսվայնը և պրոֆեսոր Իգնատիուս Գոլդզիերը՝ Վիեննայում, ինչպես նաև Ամերիկայում՝ դոկտոր Դեյվիդ Սթար Ջորդանը, ռաբբի Սթիվեն Վայսը, Ալեքսանդր Գրեհեմ Բելը, Մեծարգո Ֆրանկլին Ք. Լեյնը, տիկին Ուիլյամ Ջենինգս Բրաունը, Էնդրյու Քարնեգին, Պատվավոր Ֆրանկլին Մաք-Վին, ծովակալ Պիրին, Ռաբինդրանաթ Թագորը:

Աբդուլ-Բահայի և Նրա գրվածքների ձայնագրված խոսակցությունները, որոնք ամենայն հավանականությամբ պահպանում են Արևմուտքին ուղղված նրա հաղորդագրությունների էությունը, ներառում են կոչեր, որոնք ասվել են Տեմպլում(Լոնդոնի փաստաբանների խմբում), Սթենֆորդի համալսարանում (Կալիֆոռնիա), Էմանուել եկեղեցում (Սան Ֆրանցիսկո), ինչպես նաև Նրա նամակը, որն ուղղված էր Հաագայի Խաղաղության համախմբման կոմիտեին, և Նրա նամակը ՝ շվեյցարացի գիտնական, ներկայումս հանգուցյալ դոկտոր Ֆորելին: Միացյալ Նահանգներում մարդկանց առաջ կայացած բազում ճառերի ժամանակ նա այդ երկրին կոչ արեց ժողովուրդներին տանել դեպի խաղաղություն, արդարադատություն և հասարակական կարգ:

Լառա Բառնին <<Որոշ հարցերի պատասխաններ>> գրքի մեջ հավաքել է Աբդուլ-Բահայի ՝ իր կողմից մանրամասնորեն գրի առնված պատասխանները այն հարցերի, որոնք վերաբերվում են Մարգարեներին, մարդկային ճակատագրերին, նրա հատկություններին և հնարավորություններին, անմահությանն ու մահվանից հետո կյանքին, և այդ պատասխանները բազում տարիներ է արդեն ծառայում են որպես այս նոր, համաշխարհային կրոնի դարաշրջանի իդեալական ուղեցույց:

Առաքելությունը, որը Աբդուլ Բահան հավատարմորեն իրականացրել է 1892-1921թթ, որպես Բահայի համաշխարհային Համայնքի Ղեկավար և ի վերուստ կանխորոշված, ուղղակիորեն կապված չէ տեքստի հետ, որը ներկայացված է տվյալ գրքում: <<Աստվածային քաղաքակրթության գաղտնիքը>> գիրքը պարունակում է ուղերձ ՝ ուղղված կառավարիչներին և Պարսկաստանի ժողովրդին ...