Հատընտիր
– I –
Գովաբանված և փառաբանված ես Դու, օ՜ տեր իմ Աստված։ Ինչպես հիշատակեմ Քեզ, եթե վստահ եմ, որ աշխարհի ոչ մի լեզու, ինչքան էլ այն խորը լինի իր իմաստությամբ ի զորու չէ ըստ արժանվույն փառավորել Քո անունը,և ոչ էլ մարդկային սրտի ճախրանքը,ինչքան էլ մեծ լինի նրա ցանկությունը, չի կարող նույնիսկ երազել Քո վեհության ու գիտության երկինք համբառնելու մասին։
Աստված իմ, եթե ես Քեզ կոչեմ Ամենագիտակ, պետք է ճանաչեմ այն, որ բոլոր նրանք, ովքեր ըստ էության բարձրագույն մարմնավորում են ըմբռնման, ստեղծված են Քո կամքի ուժով։Իսկ եթե ես Քեզ մեծարեմ որպես Ամենաիմաստուն, ապա կրկին ստիպված կլինեմ ճանաչել, որ իմաստության աղբյուրները ինքնին բխել են Քո կամոք։ Իսկ եթե ես Քեզ հռչակեմ Անկրկնելի՝ շուտով կհասկանամ, որ Նրանք, ովքեր ներկայացնում են միասնության նվիրական էությունը, առաքված են Քո կողմից և զուտ վկայությունն են Քո արարչության։ Իսկ եթե վեհացնեմ քեզ որպես ամբողջ արարվածի մասին Գիտակի` պարտավոր կլինեմ ճանաչել, որ Նրանք, ովքեր ըստ էության սկզբնաղբյուր են գիտելիքի, ընդամենը Քո Նախախնամության արարածներն ու գործիքն են։
Բարձր, անչափելի բարձր ես Դու մահկանացուների՝ Քո գաղտինիքն տիրանալու, Քո փառքը նկարագրելու կամ անգամ ակնարկով Քո էության բնույթին անդրադառնալու ջանքերի նկատմամբ։ Չէ՞ որ ինչի էլ բերեն այս ջանքերը՝ երբեք չեն հաղթահարի սահմանները՝ դրված Քո արարածների առջև,քանզի ջանքերն այս բխում են Քո պատվիրանից և ծնված են Քո արարչագործ պոռթկումից։Վեհագույնը զգացմունքերից, որոնք կարող էին Քեզ գովաբանելով արտահայտել սրբագույնները սրբերից և խորագույն իմաստությունը, որը կարող էին բարբառել ամենաիմաստունները մարդկանցից՝ փորձելով հասկանալ Քո բնույթը․ամենը պտտվում է Քո առանցքի շուրջը, որն ամբողջությամբ ենթարկված է Քո տիրապետությանը, խոնարհվում է Քո գեղեցկության առջև և շարժման մեջ է դրվում Քո գրչի շարժումով։
Օ ոչ, զերծ պահիր ինձ, Աստվա՛ծ, նրանից, որպեսզի արտասանեմ ես այսպիսի խոսքեր, որոնք անխուսափելիորեն կենթադրեին որոշակի կապի գոյություն Քո հայտնության գրչի և ամենայն արարվածի էության միջև։ Բարձր են, օ ինչ բարձր Քեզ մոտ գտնվողները, այդպիսի կապի գոյության մասին բոլոր պատկերացումներից։ Ոչ մի համեմատություն կամ նմանություն չի կարող պատշաճը հատուցել Քոհայտնության ծառին, և անջրպետված են Քո էության հայտությանը և Քո գեղեցկության լուսաբացին հասու լինելու բոլոր ճանապարհները։
Հեռու, ինչքան հեռու է Քո փառքից այն ամենը,ինչը մահկանացուն կարող է փաստել Քո մասին կամ վերագրել Քեզ կամ այն գովքը, որով կարող է փառավորել Քեզ։ Քո կողմից Քո ծառաների համար կանխորոշված ցանկացած պարտք,որը նրանց հանձնարարում է անվերջ գովաբանել Քո վեհությունն ու փառքը, ընդամենը Քո գթության նշանն է նրանց նկատմամբ, որպեսզի կարողանան նրանք հասնել այն վիճակին,որով օժտված է նրանց նվիրական էությունը, այն է՝ ինքնաճանաչման վիճակը։
Ոչ ոք, Քեզնից բացի, երբևէ ունակ չի եղել չափել Քո գաղտնիքի խորությունը կամ ըստ արժանվույն դրվատել Քո վեհությունը։Հավերժ կմնաս Դու անբացահայտ և բարձր մարդկային ամեն գովեստից։Չկա այլ Աստված բացի Քեզնից, ով Անհաս, Ամենակարող, Ամենագետ և Սրբազնասուրբ։
– II –
Ամենի սկիզբը Աստծոն ճանաչումն է, և ամենի վերջը խիստ պահպանումն է այն ամենի, ինչը շնորհված է Աստվածային կամքի ապարանքից, և որով համակված է ամեն գոյ երկնքում և ամեն գոյ երկրի վրա։
– III –
Հայտնությունը, որ անհիշելի ժամանակներից Աստծո Մարգարեների նպատակը և խոստումը ու Նրա դեսպանորդների նվիրական երազանքն էր հռչակվում,այսժամ, Ամենակալի համընդգրկուն կամոք և նրա անհաղթահարելի թելադրանքով շնորհված է մարդկանց։ Այդպիսի հայտնության գալուստը նախագուշակված է բոլոր Սուրբ Գրերում: Նայիր՝ ինչպես այս ազդարարմանը հակառակ մարդկությունը շեղվել է ուղուց և մեկուսացել է նրա փառքից։
Ասա․ Ով դուք, որ սիրեցիք միակ և ճշմարիտ Աստծուն։ Ձգտեք անկեղծորեն ընդունել և ճանաչել նրան և ինչպես հարկն է պահել Նրա պատվիրանները։ Սա հայտնություն է, որում Նրա համար թեկուզ մեկ կաթիլ արյուն թափողի պարգևը կլինի օվկիանոսների հսկա բազմությունը։ Զգուշացեք, ով ընկերներ, զրկվել այս անգին օրհնանքից և արհամարհել Նրա բարձրագույն դիրքը։ Մտածեք այն մասին, ինչքան շատ կյանքեր են զոհաբերվում աշխարհում, որին խաբկանքով է պարուրել ուրվականը՝ ծնված երկրի ժողովուրդների սին երազանքներից։ Շնորհակալ եղեք Աստծուց,քանզի հասել եք դուք ձեր սրտերի ցանկությանը և վերամիավորվել եք Նրա հետ,Ով բոլոր ժողովուրդների Ավետյալն է։ Միակ և ճշմարիտ Աստծո աջակցությամբ, թող վեհանա փառքը Նրա․պահպանեք ձեր կողմից ձեռք բերված դիրքի մաքրությունը և կառչեք նրանից,ինչը նպաստում է Նրա գործի տարածմանը։ Նա իրապես նախանշում է ձեզ համար այն, ինչն առաքինի է և ինչը վեհացնում է մարդու դիրքը։ Թող փառավորվի Ամենաբարեգութը՝ այս հոյակերտ Հուշատախտակի հայտնողը։
– IV –
Արդ այն օրն է, երբ Աստծո բարձրագույն շնորհները զեղված են մարդկանց վրա, օրը,երբ Նրա մեծագույն օրհնանքը լիացրեց ամեն արավածը։ Երկրի բոլոր ժողովուրդներին հարկ է հարթել լիրենց տարաձայնությունները և լիակատար միասնությամբ ու խաղաղությամբ գտնվել Նրա գթասրտության ու հոգաատարության ծառի շվաքում։Այս օրը պետք է կառչեն նրանք ամենից, ինչը վեհացնում է նրանց և աջակցում է նրանց բարձրագույն բարիքին։ Երջանիկ են նրանք, ում ամենափառավոր Գրիչը արժանացրեց հիշատակի և երանելի են նրանք, ում անունները Մեր անըմբռնելի թելադրանքով նախընտրեցինք ծածուկ պահել։